Դե թող հրապարակեն, էլի~. Գ. Մելիքյան
«Դե թող հրապարակեն, էլի~: Թող հրապարակեն տենանք ինչ են հրապարակում»,-Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, այսօր ժամը 13.30-ին քառյակը վերջապես կհրապարակի իր 12 կետանոց պահանջները:
Գ.Մելիքյանը ոչ մի արտառոց կամ էլ լուրջ բան այդ պահանջներից չի սպասում, այնպես որ չի էլ ուզում նախապես ինչ-որ բան ասել:
«Թող հրապարակեն այդ ժամանակ էլ կորոշենք»,- հավելեց նա շտապելով դեպի նիստերի դահլիճ:
Նույնն էր վերաբերմունքը նաև մյուս ՀՀԿ-ականների մոտ:
Նշենք, որ 12 կետանոց հայտարարությունը պարունակում է հիմնականում անդրադարձ ներքաղաքական խնդիրներին, թեև կետեր կան, որոնք առնչվում են նաև ՀՀ արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Արցախին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան