Մ. Մենսոյան. Թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումը տնտեսական ծանր բեռ է
«Ցեղասպանություն իրականցնելու նպատակը բավականին պարզ է՝ դատարկել Արևմտյան Հայաստանը պատմական մարզերը և գողանալ հայերի ունեցվածքը: 2015թ.-ին կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-ամայկը: Սակայն մենք դեռ մոտ չենք արդարությանը»,- նշված է Մայքլ Մենսոյանի՝ «Թուրքիան և ցեղասպանության ճանաչումը» հոդվածում:
«The Armenian Weekly»-ում տպագրված հոդվածը ստորև ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Թուրք մտավորականները ընդգծում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը. ողջունելի է նրանց այդ արարքը: Երբ օտարերկրյա առաջնորդները նշում են, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ, հատկապես երկիր կատարելիք պաշտոնական այցերի ժամանակ, մեր տրամադրությունը բարձրանում է: Միևնույն ժամանակ, երբ Թուրքիայի քաղաքացիները հիշատակում են Հրանտ Դինքի սպանությունը, մենք ոգևորվում ենք և հավատում ենք, որ մենք հնարավորինս մոտենում ենք արդարությանը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, շարունակում է ցեղասպանության ժխտողականաության քաղաքականությունը և այն ընդհանուր ցավ համարում: Նրա կեղծավորությունը կարելի է հասկանալ, սակայն ոչ ոք չի կարող նույնը ասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին, երբ նա չի օգտագործում ցեղասպանություն բառը:
Պարոն նախագահ, 1.5 միլիոն անմեղ հայերի՝ կանանց, տղամարդկանց և երեխաների սպանությունը պատմական փաստ է, որը մանրակրկիտ ձևով փաստագրված է և գնահատված անկողմնակալ, լիազորված գիտնականների կողմից:
Մենք պետք է գիտակցենք, որ անցյալին առերեսվելու և փաստացի այն ճանաչելու թուրքերի կողմից անցկացված բողոքի ակցիաները միմյանցից տարբերվում են: Ճանաչումը մի պահ է. նրանք պետք է հաշտվեն ցեղասպանության սարսափելի հանցագործության հետ, որոնք իրականացրել են իրենց նախնիները: Ընդունումը դա զգացմունքային, բարոյական, հոգեբանական և տնտեսական ծանր բեռ է: Թուրքիայում մի շարք խմբեր կան, ովքեր չեն ցանկանում ընդունել:
Գրեթե մեկ դար հետո, մենք դեռ պետք է զարգացնենք և իրականացնենք համապարփակ, համակարգված ծրագիր, որն ակտիվորեն կտարածվի Թուրքիայի բազմաթիվ խոցելի կետերի վրա»: