Հ. Հարությունյանը քառյակին չի ընդունում որպես կլասիկ ընդդիմություն
Քառյակի գործունեությունը չի կարող բերել լուրջ փոփոխությունների: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
«Քառյակի ներկայացվելիք պահանջներում, եթե խելքին մոտ բաներ լինեն, ապա իշխանությունները կարծում եմ հաշվի կառնեն: Բայց մնացածը` նրանց գործունեությունը բերի լուրջ փոփոխությունների և այլն, կարծում եմ չի լինի»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա, քառյակի գործունեությունը քաղաքական գործընթաց է, որը պետք է արվի, ընդդիմություն է, որը պետք է իր պահանջները ու սպասելիքները այս կամ այն ձևով արտահայտի: Բայց Հ. Հարությունյանը այն կարծիքին չէ, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի թվում բոլորն են ընդդիմություն:
«Քառյակը դեռ միասնաբար հանդես չի եկել, թե իրենք ընդդիմություն են, ընդդիմության դեկլարացիայի տակ ոչ մեկը չի ստորագրել, ուղղակի այդ մենք ենք նրանց անունը դրել, որ քառյակ են: Բայց նրանք բոլորովին տարբեր քաղաքական խնդիրներ ունեցող խմբավորումներ կամ կուսակցություններ են, որոնց շահերը ոչ միշտ է, որ համընկնում է մեկը մյուսի հետ»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ, սակայն, Հ. Հարությունյանը չի կիսում այն կարծիքը, թե քառյակը արհեստական միավորում է, բայց իր միասնականությամբ չի ապացուցում իր հզորությունը:
«Սա է իմ կարծիքը: Որպես կլասիկ ընդդիմություն ես քառյակին չեմ ընդունում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան