Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա. Պ. Հայրիկյան (տեսանյութ)
Շատ կարևոր է, թե Հայաստանի կուսակցություններն ինչպիսի դիրքորոշում ունեն այսօրվա քաղաքական իրավիճակի նկատմամբ: Պարզվում է, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան, կան թայֆաներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«ՀՀ կուսակցություններն իրենց ամոթալի են պահում: Ձգտում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալ, բայց հետո խոսում են ոչ եվրոպական կողմնորոշման մասին»,-նշեց ԱԻՄ առաջնորդը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նա շեշտեց. «Աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսել, որ ազգային սահմանադրության մեջ ներդրում ունեցող անձին սահմանադրական բարեփոխումների աշխատանքներին չհրավիրեն»:
Պ. Հայրիկյանը նաև ավելացրեց, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ երկրում չկա սահմանադրական ճգնաժամ:
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան