Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը մեկնում է Աստանայի օպերային թատրոնում աշխատելու
ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ով բոլորովին վերջերս մասնակցում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, մեկնելու է Աստանայի օպերային թատրոնում աշխատելու:
«Հայկական Ժամանակ»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մեկ տարով պայմանագիր է կնքել Աստանայի թատրոնի հետ, հոկտեմբերին էլ մեկնելու են համաշխարհային տուրնեի: Հայաստանում կատարվողի մասին արտիստը, մեղմ ասած, այնքան էլ հաճույքով չի խոսել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: