Իրանի կառավարությունը ներքին արտադրողին խրախուսելու նպատակով արգելել է մի շարք ապրանքների ներկրումը
«Իրանի կառավարությունը ներքին արտադրողին խրախուսելու նպատակով արգելել է մի շարք ապրանքների ներկրումը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մոհամմադ Ռեզա Ղաֆֆարին:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի կառավարությունը հաստատել է առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարության ներկայացրած որոշման այն նախագիծը, համաձայն որի՝ արգելվում է ներկրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են երկրում:
Ղաֆֆարին տեղեկացրել է, որ կառավարության որոշման մասին արդեն տեղեկացվել են առևտրի, հանքերի և արդյունաբերության, նավթի, էներգետիկայի, պաշտպանության և ԶՈւ աջակցման, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում