Իրանի նախագահը, չենթարկվելով թուրքական արարողակարգին, հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան
«Իրանի նախագահը հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան»,-այդ մասին հաղորդում է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապես Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ թեև Թուրքիայում հաստատված արարողակարգի համաձայն՝ օտարերկրյա պաշտոնյաները երկիր այցելելիս պետք է այցելեն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամբարան, սակայն 1996թ. թե՛ Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, թե՛ գործող նախագահ Հասան Ռոհանին ձեռնպահ են մնացել այցելել Աթաթուրքի դամբարան:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Իրանի իշխանություններն Աթաթուրքին նմանեցնում են Ռեզա շահին, որը ևս պայքարել է իսլամի դեմ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո մեկնում է Թուրքիա. Ի՞նչ խնդիրներ կան օրակարգում