ԲՀԿ-ն քառյակին հակամարտությունից տանում է համագործակցության ուղիով
Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը փորձում է ցույց տալ, որ շարունակում է իր գոյությունը և միասնականությունը: Այդ նպատակով քառյակն այսօր 12 կետից բաղկացած հայտարարություն-պահանջագիր կհրապարակի, որն ուղղված է իշխանությանը:
Ըստ «168 Ժամ»-ի այնտեղ չեն լինի կառավարության հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության պահանջներ:
«Քառյակի լիդեր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, բավարարված է վարչապետի փոփոխությամբ, և հիմա քառյակին հակամարտությունից տանում է համագործակցության ուղիով: Քառյակի մյուս կուսակցություններն էլ, վերջնականապես կորցնելով իրենց ինքնուրույնությունը, հետևում են ԲՀԿ-ին»,-նշել է թերթը: