Արծվիկ Մինասյանն առաջարկում է երկրում դրամական բարեփոխում իրականացնել (տեսանյութ)
Ծրագրված տնտեսական աճը` 6.2 տոկոս, որին հասնելու խնդիր էր իր առջև դրել նախորդ կառավարությունը, չստացվեց և փաստացի եղավ 3,6 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին այսօր 2013 թվականի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Արծվիկ Մինասյանն ու եզրակացրեց. «Իրականացվել է բացահայտ հակաաճին ուղղված քաղաքականություն»:
Նա հիշեց պաշտոնյաների հայտարարությունները, թե բյուջեն կատարվել է, բայց հարց է առաջանում` դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, մարդը չի՞ մտածում արտագաղթի մասին:
Պատգամավորի խոսքով, անհրաժեշտ է երկրում դրամական նոր բարեփոխում իրականացնել:
«Սա կարող է առաջին հայացքից արկածախնդիր մոտեցում թվալ, բայց այդպես չէ: Բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգը այլևս ի վիճակի չէ ապահովել, սպասարկել Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն հարթություն: Ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը, հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման հնարավորությունը` միաժամանակ չազդելով քաղաքացիների գնողունակության մակարդակի վրա», -իր առաջարկը ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը` ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունն այս իրավիճակում առաջ շարժվել չի կարող:
Նախորդ կառավարության բյուջեի կատարողականին Հ. Յ. Դաշնակցությունը, նրա խոսքով, դեմ է քվեարկելու:
Հարակից հրապարակումներ`
Մի կողմ դրե՛ք քաղաքական նարցիսիզմը. Հակոբյանը` իշխանություններին (տեսանյութ)
Աշնանը կռիվ է լինելու. Հ. Բագրատյան (տեսանյութ)
Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով. Զոհրաբյան (Տեսանյութ)
Ն. Փաշինյանի թոփ-տասնյակը` ինչպիսի՞ն էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը (Տեսանյութ)