Չինացի ցանցահենները ճապոնական բանկային հաշիվներից գողացել են միլիոնավոր դոլարներ
Չինացի ցանցահենները ճապոնական բաների հաշիվներից գողացել էին մոտ 6 մլն դոլար: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 չինացու, որոնք Ճապոնիայի բանկային հաշիվներից համացանցի միջոցով գողացել էին մոտ 6 մլն դոլար: Հետաքրքիր զուգադիպությամբ սա Ճապոնիայում նման միջոցով երբևէ գողացված ամենամեծ գումարն է:
Ցանցահեններին հաջողվել է կոտրել գաղտնագրերը և մասնավոր հաշիվներից գումարները փոխանցել իրենց հաշվեհամարներին:
Գումարի մի մասը կանխիկացվել է Ճապոնիայում, մյուս մասը տեղափոխվել Չինաստան: Խումբը բանկային հաշիվների բավական լայն ցանց է ունեցել: Հանցագործների մի մասը չի ընդունում իր մեղքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան