Սակագների բարձրացման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը հիմնավորված են. Ե.Զախարյան
«Սակագների բարձրացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա: Ընկերությունների, կազմակերպությունների ներկայացված փաստաթղթերը հիմնավորված են»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խնդրին:
Նրա խոսքով, սակագնի բարձրացումն արվում է այն նպատակով, որ բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները անխափան աշխատանք ապահովեն:
«Սակայն կառավարությունը գիտակցում է, որ հարցը մեծ հնչեղություն ունի, այդ իսկ պատճառով գտնվում է մեր հսկողության տակ»,- վստահեցրեց նախարարը: