Մի կողմ դրե՛ք քաղաքական նարցիսիզմը. Հակոբյանը` իշխանություններին (տեսանյութ)
«Կարողացաք ճարպիկ գտնվել և այն միջոցառումները, որ քառյակի գործողությունների շրջանակում նախատեսել էինք, ինչ-որ տեղ կարողացաք ձախողել», -այսօր Ազգային ժողովում կառավարության 2013 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ունեցած ելույթում դիմելով խորհրդարանական մեծամասնությանը հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, նոր կառավարությունը ազնիվ չի սկսել իր մուտքը քաղաքական դաշտ, հակառակ դեպքում կարձանագրեր, թե ինչն է խանգարել, որ նախորդ կառավարությունն իրականացներ իր ծրագիրը, լուծել խնդիրները:
«Դուք դա չասացիք, որովհետև պետք չէ ասել, նույնիսկ հայտարարում եք, թե գնահատական չենք տալիս: Դա լրացուցիչ երաշխիք է, որ Ձեզ հետ էլ եթե նույնը կատարվի, ձեզանից էլ հաշվետվություն չպահանջեն: Իսկ եթե դա քննարկեիք մարդավարի, քաղաքական հասունության որոշակի հարթության վրա, կարձանագրեիք նախորդի թերությունները», -հայտարարեց Հակոբյանը:
Նա թվարկեց, որ նախորդ կառավարության ծրագրում կար ստվերի դեմ պայքար, բայց պայքար չեղավ, նույնն էլ փոքր ու միջին բիզնեսը խժռած մենաշնորհի դեմ պայքարի մասին կարելի է ասել:
«Վերջին 6-7 ամիսների ընթացքում հազարավոր մանր ու միջին բիզնեսի 500 ձեռնարկություններ են փակվել և արտագաղթել են Հայաստանից: Եթե դուք ստվերը բերեիք տեսանելի դաշտ, մենք այդքան արտագաղթ չէինք ունենա, բարոյահոգեբանական այս ծանր մթնոլորտը չէինք ունենա: Երբ պարոն Աբրահամյանը հայտարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատական տալ, դա մի քիչ տղայական դրսևորում է` ինչ է նշանակում չեմ ուզում», -հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուամենայնիվ, պարոն Հակոբյանը հասկացել է, որ Աբրահամյանի այդ արտահայտությունը անուղղակիորեն նշանակում է, որ նախորդ կառավարությունը ձախողել է ծրագիրը: Նա ասաց, որ չի տեսնում անկեղծություն վիճակը փոխելու, ինչն էլ հիմք է տալիս պատգամավորին եզրակացնել, որ այս կառավարության հետ ևս լինելու է այն, ինչ եղել է նախորդ կառավարության հետ:
«Այն մոտեցումները, որոնցով դուք մտել եք կառավարություն, վստահություն չի ներշնչում, որ փոփոխություն կանեք: Վստահ եմ, որ եթե նորմալ համակարգ լիներ, ձեզանից շատերին ճանաչում եմ, պրոֆեսիոնալ եք, կարող էիք շատ լավ արդյունքներ արձանագրել: Համակարգը հակացուցված է նորմալ գործ անելուն», -եզրակացրեց Հակոբյանը:
Նա խորհրդարանական մեծամասնությանը և ընդհանրապես, իշխող կուսակցությանը հորդորեց մի կողմ դնել «քաղաքական նարցիսիզմը» և և հասկանալ, որ վիճակը վատ է:
Հարակից հրապաարկումներ`
Աշնանը կռիվ է լինելու. Հ. Բագրատյան (տեսանյութ)
Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով. Զոհրաբյան (Տեսանյութ)
Ն. Փաշինյանի թոփ-տասնյակը` ինչպիսի՞ն էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում