Իրանահայերը Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների դեմ բողոքի ցույց կանցկացնեն
«Իրանահայերը Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների դեմ բողոքի ցույց կանցկացնեն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 13-ին Ս. Սարգիս եկեղեցու շուրջ բողոքի ցույց է կազմակերպվելու, որի նպատակը Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները դատապարտելն է:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում վերընտրվեց գործող նախագահ Բաշար ալ-Ասադը: Հատկապես ընտրություններին նախորդած օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում տեղի ունեցան ռմբակոծություններ, ինչի հետևանքով բազմաթիվ սիրիահայեր զոհվեցին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում