ՀՀ Նախագահի շնորհավորանքը ընկերական մոտեցում էր. Ուկրաինայի դեսպան (տեսանյութ)
«Փառք Աստծո ես վերադարձել եմ, ամեն ինչ կարգին է, մեզ մոտ այս երկու ամիսների ընթացքում մեծ փոփոխություններ են եղել, որոնցից առաջնայինը Ուկրաինայի նախագահական ընտրություններն էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Խոսելով ընտրություններից և նորընտիր նախագահից` դեսպանն ընդգծեց, որ Ուկրաինային լուսավոր ապագա է սպասվում:
«Ընտրություններից ընդամենը երկու օր անց Հայաստանի Նախագահը շնորհավորեց նորընտիր նախագահ Պորոշենկոյին: Ուկրաինան գնահատեց այդ քայլը որպես ընկերական մոտեցում, որով Հայաստանը ճանաչեց նախագահական ընտրություններն ու դրա արդյունքները»,-նշեց դեսպանն` ավելացնելով, որ հենց դրանից հետո որոշում կայացվեց, որ ետ վերադառնա Հայաստան և շարունակի կատարել իր պարտականությունները:
Հիշեցնենք, Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո՝ մարտի 21-ին, Իվան Կուխտա հետ էր կանչվել Կիև:
Մանրամասն` տեսանյութում:
Նախորդող հրապարակում`
Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան