Նախիջևանի պետական հաստատություններում աշխատող կանանց արգելել են կարճաթև վերնաշապիկ հագնել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության իշխանությունների որոշումամբ պետական հաստատություններում աշխատող կանայք պետք է երկարաթև վերնաշապիկներ կրեն: Այս մասին ադրբեջանական «Axar.az» կայքին հայտնել են Նախիջևանի բնակիչները:
Նրանց խոսքով` պետական հաստատություններում աշխատող կանանց հետ մեկտեղ շուտով նման արգելք կդրվի նաև մյուս ոլորտներում աշխատող կանանց առջև:
Կայքը հիշեցնում է, որ մինչ այդ Նախիջևանի իշխանությունները ուսումնական հաստատություններում աշխատող կանանց արգելել էին ներկել մազերը, կապրոնե զուգագուլպաներ հագնել, կարճ կիսաշրջազգեստ և լանջաբացվածքով զգեստներ կրել:
Վերջերս Նախիջևանում կարճաթև վերնաշապիկներ հագնել արգելվել էր նաև տղամարդկանց:
Նախիջեւանի գերագույն խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Հուսեին Ասկերովը կայքին հրաժարվել է մեկնաբանել իշխանությունների այդ որոշումը: