Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել է Պարույր Հայրիկյանի իրազեկումը
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ հունիսի 14-ին ժամը 15.00-16.30-ը Երևան քաղաքի Թեքեյան կենտրոնի հարակից տարածքից Սայաթ- Նովայի պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ- Նալբանդյան փողոց- Սայաթ- Նովայի պողոտա դեպի Թեքեյան կենտրոն երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսում Պ. Հայրիկյանն ասել էր, որ հունիսի 14-ին Թեքեյան կենտրոնում կայանալու է ԱԻՄ ներկայացուցիչների համահավաք, որի ընթացքում անդրադառնալու են հայ ժողովրդին հուզող հիմական խնիդրներին: