Արցախի մարտական հենակետում զինծառայող է մահացել
Հունիսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Տարածած հաղորդագրության մեջ ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ըստ աղբյուրի, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում