Թուրքիայի կրոնական գործերի խորհուրդը հորդորում է թուրք տղամարդկանց. «Ձեր մազերը սև մի ներկեք»
Թուրքիայի կրոնական գործերի վարչության կրոնական հարցերի բարձրագույն խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ տղամարդիկ չպետք է իրենց մազերը ներկեն սև գույն:
Խորհուրդը, պատասխանելով մի խումբ քաղաքացիների այն հարցին, թե կանանց և տղամարդկանց մազերի ներկումը ինչքանով է թույլատրելի, ասել է. «Մարդու մաքուր, կոկիկ և խնամված տեսքը բխում է իսլամի դրույթներից: Միայն թե իսլամում նաև ասվում է, որ տղամարդիկ չպետք է իրենց մազերը ներկեն սև: Նրանք կարող են ներկել հինայի և այդ երանգի գույներով»:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքի` խորհուրդը կանանց համար նման սահմանափակում չի սահմանել:
«Կանայք, իրենց ամուսինների թույլտվությամբ կարող են իրենց մազերը ներկել ցանկացած գույն»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում