Հետախույզ. Պիտի հակառակորդին պարտադրես քո խաղի կանոնները (Տեսանյութ)
«Գնդակը հակառակորդի դաշտում է»,- կարծում Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու միջադեպերին, նա նկատեց, որ հակառակորդի բանակի շարքերում ցանկացած կորուստ ոչ մի ձևով չի թեթևացնում մեր զինվորների կորուստը:
«Չի կարելի պասիվ, շատ խորը պաշտպանության մեջ մտնել ու հույսը դնել հակառակորդի սխալների վրա: Ընդհանրապես չի ողջունվում նախաձեռնողականությունը հակառակորդին հանձնելու քաղաքականությունը: Մեր քաղաքականությունը շատ ռեֆլկեկտոր է, պատասխանում են ինչ-որ գործողությունների, ինչը ճիշտ չէ: Պիտի դու հակառակորդին պարտադրես քո խաղի կանոնները»,- ասաց նա:
Քաղաքագետ Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են արհեստական լարվածություն ապահովել սահմանին` դրանով իրենց հասարակության շեղելով:
«Ալիևը, մեղմ ասած, ընդունելի նախագահ չէ, նրան հարկավոր է մանևրել, որպեսզի հասարակությանը շեղի ներքին զարգացումներից»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի, պատերազմի վերսկսումը Ռուսաստանին ձեռնտու չի լինի, աշխարհաքաղաքական ուժերի համար շահեկան է ստատուս քվոյի պահպանումը:
«Ռուսաստանը շահագրգռվածություն ունի Հարավային Կովկասում իր ազդեցությունն ավելացնելու հարցում: Բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԴ արտգործնախարարի նախատեսվուղ այցը Ադրբեջան»,- ասաց Արամ Մանուկյանն ու կարծիք հայտնեց, որ ոչ պաշտոնական մակարդակում Ռուսաստանի կողմից որոշակի ճնշում կլինի Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի Արցախում պատերազմի վերսկսումը բացառվի:
«Ներկայում Ռուսաստանը բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Նոր պատերազմի օջախի հրահրումը սահմանամերձ տարածքում կթուլացնի Ռուսաստանի դիրքերը»,- ասաց քաղաքագետը:
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները