30 երիտասարդ քննարկելու են՝ «Միասին հանուն կայուն ապագայի»
Հունիսի 12-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական հանձնաժողովի Երիտասարդությունը շարժման մեջ («Youth in Action») ծրագրի կողմից ֆինանսավորված դասընթաց՝ «Միասին հանուն կայուն ապագայի» խորագրով:
Դասընթացը կազմակերպվեում է «Կրթական և մշակութային կամուրջներ» հասարակական կազմակերպության և իր արտասահմանյան գործընկերների կողմից՝ Երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Դասընթացին կմասնակցեն 8 երկրների 30 ներկայացուցիչներ: Երիտասարդ առաջնորդներն ու աշխատողները՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Լիտվայից, Ռումինիայից, Պորտուգալիայից և Ուկրաինայից կհանդիպեն Հայաստանում:
«Միասին հանուն կայուն ապագայի» դասընթացը կանցկացվի հունիսի 12-19-ը: Ծրագրի հիմնական 6 աշխատանքային օրերը նվիրված կլինեն առողջ ապրելակերպին, բացօդյա միջոցառումներին և սոցիալական ինտեգրմանը: Ծրագրի նպատակն է զարգացնել և խրախուսել տարբեր երկրների երիտասարդների քննադատական, ժողովրդավարական և ստեղծագործական մասնակցությունը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել հիմարար գիտելիքներ սոցիալական ինտեգրման, միջմշակութային հաղորդակցման, առողջ ապրելակերպի վերաբերյալ: Մասնակիցները կտեղեկանան նաև, թե ինչպես կարելի է երիտասարդներին ավելի ներգրավել հասարակության մեջ, ձեռք կբերեն գիտելիքներ ՁԻԱՀ-ի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առողջ սննդակարգի և սպորտային միջոցառումների մասին: Կազմակերպիչները երիտասարդների համար կստեղծեն պայմաններ ազատ արտահայտվելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Մասնակիցները ոչ միայն գիտելիքներ կստանան հմուտ դասընթացավարների կողմից, այլև կմասնակցեն տարաբնույթ քննարկումների, դասընթացների, որտեղ կկարողանան կիսվել սեփական գիտելիքներով, փորձով և գաղափարներով:
Դասընթացը հիմնված է լինելու միջմշակութային հաղորդակցման և մասնակիցների միջև երկխոսության հաստատման վրա, ինչը հնարավորություն կտա ստեղծել հանգիստ և խաղաղ մթնոլորտ հաղորդակցվելու, ազատ արտահայտվելու և ինտեգրվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա