Քութաիսիում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը
Հունիսի 11-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև կաշվե ձեռնոցի հայ ներկայացուցիչները: Քութաիսիում Հայաստանը կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ, որոնց թվում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի` Վրաստան մեկնած պատվիրակության կազմը:
1. Արտյոմ Ալեքսանյան Երևան-49 կգ
2. Դավիթ Ասատրյան Երևան-52 կգ
3. Սամվել Մելիքյան Երևան-60 կգ
4. Արմեն Մխիթարյան Երևան -64 կգ
5. Տիգրան Մելքոնյան Գյումրի-69 կգ
6. Գևորգ Պետրոսյան Երևան-75 կգ
7. Նարեկ Մանասյան Աբովյան-81 կգ
8. Սերյոժա Հակոբյան Երևան-91 կգ
9. Գնել Մուրադյան Էջմիածին-+91 կգ
10. Անուշ Գրիգորյան Արմավիր-51 կգ
11. Խաչիկ Խաչատրյան մարզիչ ք.Մասիս
12. Արշավիր Գրիգորյան մարզիչ Աբովյան
13. Արթուր Մելքումյան մարզիչ Երևան
14. Դավիթ Աբլաբուդյան մրցավար Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա