Իսլամիստները հրթիռներ են արձակել Մոսուլի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հրթիռներ է արձակել Սուրբ Էջմիածին եկեղեցու ուղղությամբ: Այս մասին Lradou.com-ին փոխանցել է Դոհուկի հայ համայնքի (Իրաքի Քրդստան) հոգևոր հովիվ Սեր Մասիս քահանա Շահինյանը:
Ըստ նախնական տվյալների` եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ծայրահեղական իսլամիստները գրավել էին Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը, ինչը երկրում անկայուն վիճակ է ստեղծել: Վարչապետ Նուրի Ալ-Մալիքին խորհրդարանին առաջարկել է արտակարգ դրություն մտցնել: Ստեղծված իրավիճակում բնակիչները հեռացել են քաղաքից: Հայերը ապաստանել են գտել Իրբիլ, Դոհուկ և Հաուրեսկ քաղաքներում: