Դատարանի մոտ կրակած երիտասարդը ձերբակալվել է
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ Հայկ Կյուրեղյանի կողմից կրակոցներ արձակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայկ Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 31-ամյա Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Դատարանի դիմաց հնչած կրակոցների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
Ոստիկանության փոխանցմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով վիրավորվել էին մի քանի ոստիկաններ, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
Դատարանի դիմաց հնչած կրակոցների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել