Արտաշես Նազարյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսի
Կրթություն
1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ
1971 – 1972 թթ. - Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս
1973 թ. - 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1973 – 1977 թթ. - Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1977 – 1982 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ
1982 – 1988 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ
1988 – 2001 թթ. - Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն
2001 – 2004 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վարչության պետի տեղակալ
2004 – 2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ
2007 – 2011 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ
2011 – 2013 թթ. - «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2011 թ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական
2012 – 2013 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարի խորհրդական
2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, ավագ: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը