Արզումանյանը Կիսելյովի հայտարարությունները հաչոց անվանեց, իսկ Բաբուխանյանին էլ` սուտասան (տեսանյութ)
Կրեմլի խոսափող համարվող «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի երեկվա մի քանի հայտարարություններ այսօր Ազգային ժողովում բուռն կրքեր էին բորբոքել, հատկապես ընդդիմադիր պատգամավորների շրջանում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկեց Կիսելյովին ճանաչել «պերսոնա նոն գրատա», իսկ ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ ղեկավարությունից էլ պահանջեց ԱԺ ներսում պահպանել հայերենի` որպես պետական լեզվի կարգավիճակը:
Երեկ խորնհրդարանի «Ռուսական գրքի գրադարանում» տեղի ունեցած քննարկման ժամանակ «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի: Բացի այդ նա պահանջել էր Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսաց լեզուն, ըստ նրա, Հայաստանում նահանջ է ապրում: Նշենք նաև, որ այդ հանդիպմանը պատգամավորներից ներկայացված են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը:
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ԱԺ փոխնախագահին, հայտարարեց. «Տիկին Նաղդալյան, բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիք ունեցող պատգամավորների, որպեսզի, երբ վիրավորում են մեր ժողովրդին, կարողանանք պաատասխան տալ, այլ ոչ թե հրավիրել միայն մեծամասնությանը»:
Այնուհետև անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի հայտարարություններին, թե Կիսելյովը ամենևին էլ չի վիրավորել հայ ժողովրդին, Արզումանյանն ասաց. «Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է, որովհետև այդ հանդիպումն ամբողջությամբ դրված է համացանցում, որտեղ հստակ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին մի շարք վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով ասեմ` ցինիկ կամ կինիկ բառերի արմատը շուն բառն է, Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա` վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան