Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրայից կրակոցներ արձակած երիտասարդ Հայկ Կյուրեղյանին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնականի բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Նա այս պահին հարցաքննվում է:
Panorama.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ մի երիտասարդ բարձրացել է կայանված մեքենաներից մեկի վրա ու կրակոցներ արձակել` հայտարարելով, թե ամեն կերպ խանգարելու է նիստի ընթացքին:
Հարակից հրապարակումենր`
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ակցիա դատարանի դիմաց. Մեկնարկում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը