Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով այսօր մեկնարկած դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունիսի 25-ին, ժամը 12-ին: Մինչ այդ խնդիրներ էին ծագել նիստերի դահլիճում ամբաստանյալների հարազատների ներկա գտնվելու հարցի շուրջ. դահլիճում բավականին ազատ տեղեր կային, սակայն դատական կարգադրիչները թույլ չէին տալիս ամբաստանյալների հարազատներին դատարանի շենք մուտք գործել:
Փաստաբաններից Արա Զաքարյանը նիստը նախագահող դատավորից խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի հարազատները ևս կարողանան ներկա գտնվել նիստերի դահլիճում:
Նկատենք, որ նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եկել եմ այստեղ, որովհետև ես Հայաստանի քաղաքացի եմ և ցանկանում եմ պաշտպանել Շանթ Հարությունյանի ազատության իրավունքը։ Նա ևս քաղաքացի է և արժանի է ազատության, իր ազատությունը մեր երկրի ազատագրումն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում`
Ակցիա դատարանի դիմաց. Մեկնարկում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը