«Դ!ԵՄ ԵՄ».Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնություը հաղորդոգրություն է տարածել կուտակային կենսաթոշակային նոր համակարգը միայն կամավոր կերպով իրագործելու մասին.
« «Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:
Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից:
Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։
Նոր օրենքի նախագիծը մինչև Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները և առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին