Բաքու մեկնելիք հայ պատգամավորները սպասում են անվտանգության երաշխիքների. «Հրապարակ»
Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը:
Մեկնելո՞ւ եք՝ «Հրապարակ»-ը հարցրել է Կորյուն Նահապետյանին. «Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով, Ադրբեջանն ասել է, որ կտրամադրի անվտանգության միջոցներ, սպասում ենք վերջնական պատասխանին»:
Վախենո՞ւմ եք: «Մե՞նք: Երբեք»:
Փորձում եք օլիմպիական մասնակցությո՞ւն ունենալ: «Ոչ, մեր մասնակցությունն անչափ կարևոր է, որովհետև օրակարգն է անչափ կարևոր. Ղարաբաղի կարգավորման գործընթաց, այնուհետև՝ Վրաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ղրիմի ճգնաժամի հետ կապված հարցեր և, վերջապես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և բարեփոխումների ընթացք»:
Իսկ այդ սեմինարին չմասնակցող մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին դուր կգա՞ մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի նման կարգի սեմինարին: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան