ՀՀԿ խմբակցությունում էքստրեմալ վիճակ էր. «Հրապարակ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով` անցնելով հարից հարկ, փորձելով պարզել` 2013-ի բյուջեի կատարողականի քննարկումը կավարտվի՞, թե ոչ, որպեսզի հասկանան` քվեարկություն երբ և ինչպես կազմակերպեն: Վիճակն այնքան էքստրեմալ էր, որ Սամվել Ալեքսանյանին էին անգամ կանչել, սակայն պարզվեց` իզուր: Քվեարկությունը տեղի կունենա այսօր:
Կարո՞ղ է վաղը քվորում չունենանք, տապալվի քվեարկությունը` «Հրապարակ»-ը հարցրել է Գ. Մելիքյանին: «Բացառվում է, մեկ-երկու հոգի միշտ էլ բացակա լինում են»: