Լ. Մելիք-Շահնազարյան. Նազարբաևի խոսքերի իրական հասցեատերը Հայաստանը չէր
Նազարբաևի խոսքերի իրական հասցեատերը Հայաստանը չէր: Անդրադառնալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ Հայաստանի սահմանների վերաբերյալ դիտարկմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Նազարբաևի այդ ճառը ինձ հիշեցնում է այն ալքորին, որն ասում է` ես իմ ծուղրուղուն կանչեցի, իսկ արևածագը կլինի թե ոչ` ես դրա համար պատասխանատու չեմ: Նազարբաևը պանթուրանիզմի գաղափարախոսության առաջնորդը դառնալու հավակնորդներից մեկն է: Այց հարցում մրցակցությունը ընթանում է Էրդողանի, Ալիևի, և Նազարբաևի միջև: Այս առումով Նազարբաևի խոսքը ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ թուրքախոս հանրությանը, առ այն, թե ինչպես է նա պաշտպանում իրենց շահերը: Բացի դրանից, այն ուղղված էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանը և Ղազախստանը ունեն լուրջ հակասություններ: Դրանք այնքան խորն են, որ ես համոզված չեմ, թե Եվրասիական տնտեսական միության վերջնական կազմավորման գործընթացը կհասցվի տրամաբանակյան ավարտին: Այնպես որ, Նազարբաևի խոսքերը հաշվի առնել պետք է, իսկ ուշադրության դարձնել` ոչ»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: