«Orange Warsaw Festival 2014» երաժշտական փառատոնին մեկնող բաժանորդի անունը հայտնի է
Orange-ն ամփոփել է «Բարև Վարշավա» SMS վիկտորինայի արդյունքները և հայտարարել հաղթողի անունը: Վիկտորինայի հաղթող ճանաչված Վահագն Մինասյանը, ով, մինչև հունիսի 1-ը ճիշտ պատասխանելով վիկտորինայի 298 հարցերին, հավաքել է առավելագույն քանակությամբ միավորներ, այժմ ունի «Orange Warsaw Festival 2014» երաժշտական փառատոնին ներկա գտնվելու հնարավորություն: Հաղթողը Orange-ից ստացել է ուղեգիր երկու անձի համար, որը ներառում է ինքնաթիռի տոմսեր դեպի Վարշավա, հյուրանոցի ամրագրում և փառատոնի մուտքի տոմսեր: Այս մասին տեղեկացնում են Օրանժ Արմենիայի լրատվության բաժնից:
«Այսօր մենք շատ ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Վահագնին և նրան ընձեռել «Orange Warsaw Festival 2014» երաժշտական փառատոնին իր ընկերոջ հետ միասին ներկա գտնվելու և համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի կենդանի կատարումները վայելելու եզակի հնարավորություն: Տարիների ընթացքում Orange Warsaw երաժշտական փառատոնը դարձել է Եվրոպայի կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, և մենք շատ ուրախ ենք մեր բաժանորդներին հնարավորություն ընձեռել ավելի մոտ լինել իրենց սիրելի կատարողներին: Այն բաժանորդները, ովքեր փառատոնին անձամբ ներկա գտնվել չեն կարողանա, այս տարի կկարողանան իրենց սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչների միջոցով ուղիղ եթերով առցանց հեռարձակմամբ հետևել փառատոնի ամենակարևոր ելույթները, զգալ փառատոնի շունչը և վայելել երաժշտական աշխարհի մի շարք հանրահայտ ներկայացուցիչների կենդանի կատարումները՝ տանը, թե դրսում», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
Լինելով Լեհաստանում անցկացվող խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը՝ այս փառատոնը հյուրընկալում է երաժշտական ասպարեզի մի շարք աշխարհահռչակ ներկայացուցիչների: Այս տարի փառատոնը տեղի կունենա հունիսի 13-ից 15-ը: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան David Guetta, Snoop Dogg, Outkast, The Prodigy, Limp Bizkit, The Kooks, The Wombats, Lily Allen, Kings Of Leon, Queens Of The Stone Age, Kasabian, Pixies, Florence + The Machine և այլ աշխարհահռչակ կատարողներ:
«Orange Warsaw Festival» երաժշտական փառատոնը այս տարի առաջին անգամ ուղիղ առցանց հեռարձակմամբ հասանելի է լինելու Եվրոպական 8 երկրների երաժշտասեր հանրությանը, այդ թվում նաև Հայաստանում` այդ նպատակով հատուկ հայաֆիկացված կայքի միջոցով: Orange-ի բաժանորդները փառատոնին կարող են հետևել նաև «Իմ Orange» հավելվածի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը