Դատարանի դիմաց հնչած կրակոցների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցած կրակոցների դեպքի կապակցությամբ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` այսօր Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Հարակից հրապարակում`
Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել