«Հոգուս դատակությունը». թուրքերի քայլերը Հայոց Ցեղասպանության 100-ամյակից առաջ
«Թուրքիան Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է ֆիլմ նկարահանել: «Հոգուս դատակությունը» կոչվող ֆիլմով, որտեղ գլխավոր դերը կխաղա հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, էկրան կբարձրացվեն հայկական դեպքերը: Ֆիլմում կցուցադրվեն հայերի հետ միասին թուրքերի ու քրդերի կրած տառապանքները», -գրում է «CNNTurk»-ը:
Ըստ աղբյուրի` «ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էին Անատոլիայում թուրքերը, հայերը և քրդերը հաշտ ու խաղաղ ապրում և ինչպես պատերազմը փչացրեց այդ խաղաղությունը , հասարակության մեջ պառակտության ու կռիվների հանգեցրեց»:
ֆիլմի հիմքում ընկած է առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած մի սիրո պատմություն: Պատմության հերոսներից մեկը հայ բուժքույրն է, որի դերն էլ հենց կստանձնի Քեյթ Ունսլեթը: Դեպքերի տեղի են ունենում Վանում:
Նկարահանումների մի մասը տեղի կունենա Աղթամար կղզում և Էրզրումում:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում