Ավստրիայի արտգործնախարարն Էրդողանին զգուշացրել է, թե նա ինչպես պետք է իրեն պահի Վիեննայում
Ավստրիայի արտաքին գործերի 28-ամյա նախարար Սեբաստիան Քուրզը տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` առաջիկայում Վիեննա կատարելիք այցի մասին: Քուրզը զգաշացրել է Էրդողանին, թե այցի ժամանակ նա ինչ և ինչպես պետք է խոսի Վիեննայում:
Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի` ավստրիացի նախարարը բառացիորեն ասել է. «Բացեիբաց զգուշացնում եմ Էրդողանին, որ նա չի կարող բաժանում մտցնել Ավստրիայի հասարակության մեջ: Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրը կթունավորի: Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Բայց եթե խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի վնաս թուրքերի»:
Ավստրիայի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: