Զեկույց. Ամեն օր 20 հազար փիղ է ոչնչանում
Որսագողերի ձեռքով ամեն օր ոչնչանում է 20 հազար փիղ: Այս մասին ասված է CITES-ի (Վայրի կենդանական և բուսական աշխարհի անհետացող և վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա) զեկույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Աֆրիկայում առգրավված փղոսկրի քանակն ակնհայտ աճում է:
Զեկույցի հեղինակների կարծիքով, դա ցույց է տալիս փղոսկրի անօրինական վաճառքի կազմակերպման մեջ հանցավոր խմբավորումների ներգրավվածությունը:
1989 թվականին միջազգային արգելանք էր դրվել փղոսկրի վճառքի վրա` Աֆրիկայում փղերի մահացող պոպուլյացիան պաշտպանելու համար: Կենդանիների ոսկորներն օգտագործվում են զարդեր պատրաստելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան