Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Շվեդական կրթական առաջնայնություն» /Education Frist/ ընկերության պատվիրակությանը:
Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների և դասավանդող ուսուցիչների համար և պատրաստ է վերապատրաստման ծրագիր իրագործել Հայաստանի դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար:
Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առաջարկը հետաքրքրում է հայկական կողմին, ծրագրի ֆինանսավորման և իրականացման հնարավորությունները կքննարկվեն՝ նախարարության կողմից առաջարկն ուսումնասիրելուց հետո:
Շվեդական հիշյալ դպրոցի լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ կազմում եղած որոշ պետություններ՝ մասնավորապես Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա