Ֆինանսների նախարարությունում մոտ 120 մարդ ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ երեկ լուրեր էին շրջում, որ ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները:
«Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը: Ազատվել են նաև ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները: Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, և կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»,-հավելել է թերթը: