Իրանը հերքում է իր զինված ուժերի՝ Իրաք մտնելու մասին տարածված տեղեկատվությունը
«Իրանի զինված ուժերի՝ Իրաք մտնելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ Իրաքն իր ուժերով կարողանում է պայքարել ահաբեկիչների դեմ:
Իրանական աղբյուրը, հղում անելով «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը, նշել է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ համատեղ համագործակցել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, նշել է, որ պաշտոնական Թեհրանը կարող է այս օրերին Իրաքում ծավալվող իրադարձություններում կառուցողական դեր ունենալ:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Հասան Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին
ԱՄՆ Պետդեպ. Իրանը իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում