«ճանապարհի կեսին փչացավ, տանը քցած է». գիտնականը՝ Ռադիկ Մարտիրոսյանի նվիրած հեծանիվի մասին
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականին, ի վերջո, նվիրել է խոստացած հեծանիվը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին, ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին երիտասարդ գիտնական Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարել էր, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ, քանի որ գիտնականների մեծ մասը կոշիկ անգամ չունի, այն դեպքում, երբ նախարարները շքեղ մեքենաներ են վարում, ի վերջո նրանք կարող են հեծանիվով գործի գնալ: Գալոյանի ելույթից հետո, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան:
Երեկ «Ժողովուրդ»-ը Ռ. Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝ հեծանիվը նվիրե՞ց գիտնականին, թե՞ ոչ. «Բարով-խերով, գնացեք նկարեք էդ հեծանիվը: Մոտ մի երկու-երեք շաբաթ առաջ տրված է իր տիրոջը»:
Իսկ ահա Ղազար Գալոյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ հեծանիվը հիմա անսարք վիճակում է. «ճանապարհի կեսին հեծանիվը փչացավ, տանը քցած է»: