Բաքվում ԱՄՆ դեսպան. Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը քայլեր կձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար
«Ես որևէ տեղեկություն չունեմ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման մասին, բայց կարծում եմ, որ այդ հանդիպումը շատ կարևոր կլինի»,-այդ մասին, ըստ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության, լրագրողներին հայտնել է Ադրբջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Արտահայտելով իր վերաբերմունքը վերջին շրջանում Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի վրա զորքերի շփման գծում լարվածության աճի վերաբերյալ` դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են, որ դա թույլ չտան:
«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը քայլեր կձեռնարկեն ճակատային գծում լարվածությունը թուլացնելու համար», -նշել է Մորնինգսթարը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում