Առողջապահության նախարարը` բուժհիմնարկներում կուտակայինի պահումների մասին
«Իսկ ինչո՞ւ է այդպիսի տպավորություն, որ բուժհիմնարկներին հրահանգ իջեցված չէ` կապված կուտակայինի պահումների հետ»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե ինչու նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների տնօրեններին խիստ հրահանգ չեն իջեցնում, որպեսզի աշխատակիցների աշխատավարձերից պարտադիր կուտակային պահումներ չարվեն, հիմնարկների տնօրենները հրաժարվում են աշխատողներից ընդունել կուտակային վճարներից հրաժարվելու դիմումներ, բացի այդ, ինչու մասնագետներ չեն հրավիրում, որպեսզի գործող օրինագծի մասին բացատրություններ տան:
«Ինչո՞ւ է ժխտողական դրվում հարցը, թե` հրահանգված չէ բացատրություն անել: Այստեղ հստակ պետք է տարանջատեն բացատրությունը բռնանալուց: Եթե կան դեպքեր, իսկ նման դեպքեր ես չեմ բացառում, որ կլինեն, քանի որ յուրաքանչյուր օրենք որոշակի դեպքերում ունենում է խախտման երևույթներ, պետք է արձագանքել»,- նշեց նախարարը:
Ա.Մուրադյանը նկատեց նաև, որ առանց հրահանգման էլ բուժհիմնարկների ղեկավարները շահագրգռված են հետևելու այդ իրադարձություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա