Նշված պահանջների կատարման համար երկու-երեք ամիսը բավարար է. Ն. Զոհրաբյան
Մեզ համար բացարձակ հիմնավոր չէին ներկայացված փաստերը, ավելին` ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Նազարյանը չի բացառել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը վատ մենեջմենթի արդյունք է, այսինքն ժողովուրդը պետք է վճարի վատ մենեջմենթի համար: Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք օգոստոսի 1-ից էլեկտրէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու համար»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Ռ.Նազարյանի հետ հանդիպմանը, նրա կողմից ներկայացված փաստարկներին:
Ինչ վերաբերում է քառյակի պահանջներին, ապա Ն. Զոհրաբյանը նշեց, որ սեպտեմբերի վերջին իրենք կհրավիրեն մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ կքննարկեն իրենց հետագա անելիքը:
«Որևէ տաբու մեզ համար չկա, մենք այդ մասին միշտ հայտարարել ենք: Մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի հաջողությամբ: Եկեք իրադարձությունները արհեստականորեն առաջ չմղենք` սեպտեմբերին քառյակը կհրապարակի իր անելիքը և վստահեցնում եմ` հանրությունը չի հիասթափվի»,- հավաստիացրեց ԲՀԿ-ական պատգամավորը` չցանկանալով կանխատեսել, թե ինչ կլինի, եթե իշխանությունների կողմից ներկայացված պահանջները չկատարվեն նշված ժամկետներում:
Ն.Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ քառյակը կարող էր շատ ավելի խորքային պահանջներ ներկայացնել, բայց գտնում է, որ նշված պահանջների կատարման համար երկու-երեք ամիսը հստակ բավարար ժամանակահատված է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան