Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ու խորհրդարանի գործառույթները. Ի՞նչ է առաջարկում ՕԵԿ-ը
Հայաստանում էլեկտրաէներգիան վերջին 15 տարում մի քանի անգամ թանկացել է, այսօր ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք մի փուլ, երբ կանխատեսելիություն ընդհանրապես չկա, և ունենք այնպիսի համակարգ, որ էլեկտրաէներգիան սեփականաշնորհածների գործունեությամբ ստեղծվել է մեծ ճեղքվածք` 18-20 մլրդ դրամի: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Այս կարգի անկանխատեսելիությունը հարվածում է տնտեսությանը և հետ է պահում ներդրողներին, քանի որ ոլորտը անկանխատեսելի է և առկա է ահռելի ճեղքվածք: Այս ոլորտում մենք ունենք լուրջ խնդիրներ ու վտանգներ, որոնց կանդրադառնանք արտահերթ նիստում հարցի քննարկման ժամանակ»,- ասաց նա:
Իսկ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ, նախ, ՕԵԿ-ի համար անընդունելի է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և այդ մասին բարձրաձայնել են նիստում: Ինչպես նաև առաջարկել են այս խնդրին նվիրված խորհրդարանական լսումներ կազմակերպել, և առաջիկա օրերին այդ քննարկումը կկազմակերպվի:
Նախորդող հրապարակում`
Երկար տարիներ էլեկտրաէներգիայի սակագինը չէր վերանայվել, ստիպված արեցինք. Փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան