Քառյակի պահանջները անպատասխան չեն մնա. Իշխանական պատգամավոր
«Քառյակի կողմից իշխանություններին ներկայացրած 12 կետից որևէ կետ անպատասխան չի մնա, բայց ես կողմնակից չեմ, որ տրվում են վերջնաժամկետներ»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Սակայն, ըստ իշխանության ներկայացուցչի, դա չի նշանակում, որ այն ամենը, ինչ գրված է այդ կետերում, պետք է կատարվեն իշխանության կողմից:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ որոշ հարցերում իշխանությունները կանեն իրենց առաջարկությունները, ինչպես, օրինակ, շրջանառության հարկի հետ կապված են արել:
Հիշեցնենք` խորհրդարանական քառյակի` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ, Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունների պահանջները հետևյալն էին`
1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազգույն աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:
4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը:
5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի:
6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը:
7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը:
8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը:
9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ:
10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով:
12. Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:
Հարակից հրապարակում`
Արցախ, «Նաիրիտ», տնտեսության զարգացում, մենաշնորհների վերացում...Քառյակը հրապարակեց պահանջները