Սպորտ 12:42 13/06/2014

Իսպանիա-Հոլանդիա խաղին ընդառաջ

Աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղային երկրորդ օրը մեզ կուրախացնի մի հանդիպումով, որը կարելի է կենտրոնականներից մեկը համարել խմբային փուլում:

4 տարի առաջ Իսպանիայի ընտրանին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի լրացուցիչ ժամանակում հաղթեց Հոլանդիայի ազգային թիմին: Արդեն երկրորդ օրը հոլանդացիները հնարավորություն են ստանում ռևանշի հասնել իսպանացիների նկատմամբ այդ պարտության դիմաց: Իսպանացիներն աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանությունը, այսպիսով, սկսում են շատ լուրջ փորձությամբ: Իսպանիայի ու Հոլանդիայի թիմերի հարաբերությունները «ԱԱ-2010»-ի եզրափակչով չեն սահմանափակվում: Նրանք հանդիպել են 9 անգամ, տոնել 4-ական հաղթանակ և 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Իհարկե, հին ծանոթների` փոխհարաբերություններ պարզելը մրցամարտի միակ ինտրիգը չէ: Հաղթողի համար 3 միավորը հիանալի մեկնարկ կլինի, իսկ պարտվողն անհանգստանալու լուրջ առիթ կունենա, քանի որ 2-րդ տեղի համար ծանր պայքար է սպասվում այս խմբում: Եթե Ավստրալիայի ընտրանին հետնապահ է համարվում, ապա չիլիացիները, հավանաբար, կկարողանան բարդացնել եվրոպական ֆավորիտների կյանքը:

Իսպանիայի հավաքականի կորիզը կազմում են նույն փորձված մարտիկները, ովքեր կռել են իրենց թիմի հաղթանակները վերջին 2 միջազգային խոշոր մրցաշարում, իսկ նրանցից շատերն իրենց գլխավերևում են պահել նաև Եվրոպայի 2008 թ. առաջնության գավաթը: Հավանաբար, կիսապաշտպանության կենտրոնն իսպանական տիկի-տակիի սիրտն է և այսօր կներկայանա նույն կազմով, որով հանդես է եկել Եվրոպայի 2012 թ, և աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչներում: Ասպարեզ դուրս կգան Խավին, Բուսկետսն ու Խաբի Ալոնսոն: Չնայած ընկերական վերջին խաղերում Վիսենտե դել Բոսկեն տարբեր սխեմաներ է կիրառել, այդ թվում նաև` միջին գծում, ուստի անակնկալները հնարավոր չէ բացառել: Ամեն դեպքում` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության մեծ հնարավորություններ ունի:

Պաշտպանությունում ոչ պակաս վստահությամբ կարելի է կանխատեսել Ռամոսի, Պիկեի ու Ալբայի մուտքը խաղադաշտ, իսկ ահա աջ եզրում տեղի համար պայքարում են Խուանֆրանն ու Ասպիլիկուետան: Ի դեպ, դել Բոսկեն կարող է պահեստայինների նստարանին թողնել Պիկեին և Ռամոսի կողքին դիրքավորել Խավի Մարտինեսին: Իսկ դարպասի պաշտպանությունը կվստահվի Իկեր Կասիլյասին:

Դել Բոսկեից տարբեր կոմբինացիաներ կարելի է ակնկալել հարձակման գծում: Թիմի առաջատար Անդրես Ինյեստային միայն ֆորս-մաժորը կարող է խանգարել` դուրս գալու խաղադաշտ, սակայն Անդրեսը կարող է գործել ոչ միայն հարձակողական եռյակում, այլև խաղադաշտի կենտրոնում: Դիեգո Կոստան հայտարարել է, որ 100 տոկոսով պատրաստ է աշխարհի առաջնությանը, ուստի բոլոր հիմքերն ունենք` մտածելու, որ այսօր նա կխաղա հարձակման գծի կենտրոնում: Բացառված չէ նաև Ֆաբրեգասի տարբերակը` որպես «կեղծ իննյակ», ինչպես «Եվրո-2012»-ի ժամանակ:

Քիչ հավանական է, որ Ֆեռնանդո Տորրեսը կընդգրկվի հիմնական կազմում: Հարձակման գծում երրորդ տեղի համար պայքարում ֆավորիտը Դավիդ Սիլվան է, սակայն նրա մրցակիցները նույնպես շատ լուրջ են` Վիլյա, Մատա, Պեդրո:

Լուի վան Գալի տրամադրության տակ փորձի ու երիտասարդության հրաշալի համաձուլվածք կա: Հավանաբար, Հոլանդիայի հավաքականում հարձակման գիծն ավելի փորձառու է` Ռոբբեն, վան Պերսի և Սնեյդերը` որպես փլեյմեյքեր:

Հենակետային կիսապաշտպանի գոտին կամրացնի Նայջլ դե Յոնգը, իսկ նրա կողքին կդիրքավորվեն երիտասարդ խաղընկերները: Մեկնարկային կազմում ասպարեզ դուրս գալու հնարավորություն ունեն Գուզմանը, Ֆերը և Կլասին, քանի որ բացակայում է Ստրոտմանը, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը: Հոլանդացի լրագրողներն արդեն չեն կասկածում, որ հիմնական կազմում կընդգրկվի Կլասին:

Եթե վան Գալը գերադասի խաղալ երկու կենտրոնական պաշտպանով, ինչը քիչ հավանական է, ապա Յոնգն ընդամենը երկու խաղընկեր կունենա կիսապաշտպանության կենտրոնում, հակառակ դեպքում` մեկ: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն ընկերական վերջին խաղերում փորձարկել է 3 կենտրոնական պաշտպանով սխեման` ներգրավելով Վրեեմին, Վլաարին ու Մարտինս Ինդիին: Աջ եզրը Հոլանդիայի հավաքականում վստահված է Յանմատին, իսկ ձախը` Բլինդին, սակայն 4 պաշտպանով սխեմայի դեպքում ձախից կարող է գործել Մարտինս Ինդին: Հիմնական դարպասապահը Յասպեր Սիլեսենն է:

Օպտիմալ կազմեր

Իսպանիա- Կասիլյաս-Խուանֆրան, Պիկե, Ռամոս, Ալբա-Խավի, Բուսկետս, Խաբի Ալոնսո-Ինյեստա, Կոստա, Սիլվա:
Հոլանդիա- Սիլեսեն-Յանմատ, դե Վրեյ, Վլաար, Մարտինս Ինդի, Բլինդ-Կլասի, դե Յոնգ-Սնեյդեր-վան Պերսի, Ռոբբեն:

Կարծիքներ

Լուի վան Գալ (Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ).- Մենք չենք պատրաստվում Հարավային Ամերիկա մեկնել սոսկ մրցաշարին մասնակցելու համար: Ուզում ենք լավ ելույթներ ունենալ, և ինչ-որ բան ինձ ասում է, որ ամեն ինչ հաջող կդասավորվի:

Վիսենտե դել Բոսկե (Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ).- Հիմա մենք ոչ մի կոմպլեքս ու ստերեոտիպ չունենք: Եվ չնայած մեր խաղաոճը շատ հայտնի է, ի վիճակի ենք զարմացնել մրցակիցներին: Իմ սաները նախկինի պես ուժեղ են, և մենք պատրաստ ենք պայքարել անընդմեջ 4-րդ մրցանակի համար:

Արյեն Ռոբբեն (Հոլանդիայի հավաքականի հարձակվող).- Այն, թե ինչպես ենք խաղում, մեզ արդյունք է բերում: Եվ մեր գլխավոր խաղաքարտը պետք է լինեն հակագրոհները: Իսպանիայի ընտրանին «ԱԱ-2014»-ի միակ ֆավորիտը չէ, բայց ունի խաղակցված կազմ: Իսկ մենք «Եվրո-2012»-ից հետո նոր թիմ ենք ձևավորում: Կարծում եմ` ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:

Իկեր Կասիլյաս (Իսպանիայի հավաքականի դարպասապահ).- Մենք աշխարհի առաջնությանը մասնակցում ենք բացարձակ ֆավորիտի կարգավիճակում, ինչը միայն կրկնապատկում է պատասխանատվությունը` պայմանավորված խաղացողների որակով: Մեր կազմը հնարավորություն է տալիս բարձր մակարդակով անցկացնել մրցաշարը և պաշտպանել կոչումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}