Հակոբ Ինջիղուլյանը նամակներ է ուղարկել, որոնցում մի քանի տող ջնջված է
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նոր նամակներ է ուղարկել: Հակոբի չորս նամակները հասցեագրված են հորը, մորը, եղբորն ու քրոջը:
«Նույնն է, ինչ հին նամակներում, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, առողջական խնդիրներ չունի: Հիմնական բովանդակությունը դա է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Հարութ Ինջիղուլյանը:
Հակոբի` մորը և եղբորը հասցեագրված նամակներում կան ջնջված տողեր: Հարութ Ինջիղուլյանի խոսքով, Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն են ջնջել, իսկ պատճառաբանությունն այն է, որ Հակոբի գրածներում այնպիսի բան էր, որ հարազատները չպետք է իմանային:
Նշենք, որ ՄԱԿ-ը զբաղվում է Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխելու հարցով:
Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակումներ`
Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի գրասենյակում
«Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում»