Հայաստանում տարեկան 1000 բնակչի հաշվով 240 չարորակ ուռուցք է հայտնաբերվում
Տարեցտարի զարգացող և զարգացած երկրներում նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճի միտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:
Այդուհանդերձ, ըստ ուռուցքաբանի, թեև ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թվի աճ է գրանցվում, Հայաստանի տվյալները այնքան էլ բարձր չեն, թեև` աճ կա:
Նրա խոսքերով` Հայաստանում տարեկան 1000 բնակչի հաշվով 240 չարորակ ուռուցք է ախտորոշվում, մինչդեռ տնտեսապես զարգացած երկրներում 100 հազարից 450 մարդու մոտ է չարորակ ուռուցք հայտնաբերվում։
Հ.Գալստյանի խոսքերով` չարորակ ուռուցքների աճ նկատվում է նաև նախկին խորհրդային երկրներում: Օրինակ, ըստ նրա, Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ և շվեդ ուռուցքաբանների մասնակցությամբ տեղի ունեցած
գիտաժողովի շրջանակում Գոմելի մարզային ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր մասնագետն ասել է, որ այնտեղ 100 հազար բնակչից 470-ը հիվանդանում է չարորակ ուռուցքով, ինչը կապում են Չեռնոբիլի վթարի հետ:
Հ. Գալստյանը ընդգծեց, որ մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողությունն է բարձր, ըստ վիճակագրության` այն հասնում է 45 տոկոսի: «Իհարկե, այդ երևույթը ոչ միայն մեզ մոտ, այլ նաև այլ երկրներում կա, սակայն այն երկրներում, որտեղ պետական ծրագրով իրականացնում են սկրինինգային ստուգումներ, այնտեղ բարձիթողությունը բավականին ցածր է»,- նկատեց ուռուցքաբանը:
Նա միաժամանակ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում բարձիթողությունը նվազել է: «Հայստանում 2013թ-ին 2000թ-ի համեմատ 4,3 տոկոսով նվազել է բարձիթողությունը, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, բարձիթողությունը շարունակում է մնալ շատ բարձր: Սա ուղղակիորեն անդրադառնում է բուժման արդյունքների բարելավվման վրա, քանի որ ինչքան շուտ է հայտնաբերվում ուռուցքը, այնքան բուժումը ավելի հուսադրող է»,- ընդգծեց Հայրապետ Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա