Առողջապահության նախարարն առայժմ չի մտածում ՀՀԿ-ին անդամակցելու մասին.«Հրապարակ»
«Դուք նախարար եք դարձել ՀՀԿ քվոտայով, հնարավո՞ր է առաջիկայում դառնաք կուսակցական, մանավանդ, որ նման փորձ արդեն իսկ ունենք, գալիս են անկուսակցական, դառնում նժդեհական` «Հրապարակ»-ը հարցրել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: «Ես այդ հարցի մասին դեռևս չեմ մտածել, ես վարչապետի առաջարկով եմ նախարար դարձել»:
Դուք քաղաքական ի՞նչ տեսլականներ ունեք, համակրում եք ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, թե ոչ: «Անշուշտ, ընդունում եմ հանրապետական կուսակցության ծրագրերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: