«Միկա ցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը. «Հրապարակ»
«Արմավիա»-ից հետո հերթը հասավ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ին: 2013-ին գործարանը սնանկ է ճանաչվել: Այժմ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված:
Աշխատակիցներից մեկը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ գործարանը չի աշխատում, իսկ իրենք 7 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Խոստացել են մինչ հունիս 15-ը վճարել, բայց հույս չունեն, որ կստանան:
«Բա աշխատել ենք էդ 7 ամիսը, պահանջում ենք մեր աշխատավարձերը, կարող ա՞ դրանց սիրուն աչքերի համար ենք աշխատել»,-նշել է աշխատակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան